«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին խոստովանել է, որ երկար չի մտածել, երբ «Միլան» տեղափոխվելու հնարավորություն է ստացել:
Չորեքշաբթի օրը Մարիոն, որն ընդամենը 1 գնդակ է խփել Պրեմիեր Լիգայի 14 հանդիպումներում, մեկնեց Իտալիա բուժզննում անցնելու և «Միլանի» հետ պայմանագիր կնքելու համար: Բալոտելլին խոստովանել է, որ հեշտ է կայացրել հայրենիք վերադառնալու որոշումը:
-Ես վազելով մեկնեցի «Միլան»: Շուտվանից էի ցանկանում այստեղ խաղալ: Այս մրցաշրջանի սկիզբն ինձ համար վատ սկսվեց, սակայն այս մարզավիճակով ես ավելի լավ կխաղամ:
Ես մի շարք կարևոր որոշումներ եմ կայացրել այն հույսով, որ դա հաջողություն կբերի ինձ և իմ ակումբին: Միայն ուզում եմ, որ երկրպագուներն ինձ սիրեն,- հայտնել է իտալացի ֆուտբոլիստը: ESPN