«Սուոնսի Սիթիի» դարպասապահ Միխել Վորմը հայտնել է, որ իր ապագան կապված է ուելսյան ակումբի հետ:
Նախորդ մրցաշրջանում Վորմը «Սուոնսիի» հետ նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթը: Հոլանդիայի հավաքականի դարպասապահի անունը կապվում էր մի շարք ակումբների՝ այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնայի» հետ, սակայն Միխելը չի ցանկանում հեռանալ «Լիբերթիից»:
-Վերջին մի քանի տարվա ընթացքում շատ խոսակցություններ եղան իմ ապագայի հետ կապված, սակայն ես ինձ շատ երջանիկ եմ զգում «Սուոնսիում»: Ակումբը շարունակում է առաջ գնալ:
Ես դեռ երիտասարդ եմ և հնարավորություն կունենամ հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Իմ ցանկությունն է որքան հնարավոր է երկար հանդես գամ անգլիական ֆուտբոլում,- South Wales Evening Post-ին հայտնել է Վորմը: