Վուլվերհեմփթոնի հետ խաղում հեռացվեցին Արսենալի երկու ֆուտբոլիստներ՝ Դավիդ Լուիզը և դարպասպահ Բեռնդ Լենոն։
Պրեմիեր Լիգայի պատմության ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Արսենալի դարպասպահը հեռացվում է խաղադաշտից․ առաջինը եղել է Դեվիդ Սիմենը 1993-ի Նոյեմեբերին։
Ընդհանուր առմամբ կարմիր քարտերի մասով Միկել Արտետան ահավոր դժբախտ է։ Ուրեմն այսպես․ Արտետան Արսենալը գլխավորել է 2019-ի դեկտեմբերի վերջին, այդ օրվանից ի վեր կանոնիերների ֆուտբոլիստները խաղադաշտից հեռացվել են տասը անգամ։