«Սուոնսիի» աստղ և լավագույն ռմբարկու Միչուն վստահ է, որ շնորհիվ թիմի նորեկ Վիլֆրիդ Բոնիի նա ավելի ուժեղ կդառնա:
Իսպանացու կարծիքով, Բոնիի ձեռքբերումն իրեն հնարավորություն կտա վերադառնալ իր սիրելի` ենթահարձակվողի դիրք: Միչուն վստահ է, որ այդ դիրքում նա իր լավագույն որակները կբացահայտի:
-Ես նախընտրում եմ խաղալ ենթահարձակվողի դիրքում, դրա համար էլ հույս ունեմ, որ այս տարի դուք ավելի լավ Միչու կտեսնեք: Անցած մրցաշրջանում ես ավելի շատ գոլեր խփեցի այդ դիրքում խաղալով:
«Սուոնսիի» համար կարևոր էր հարձակվող ձեռք բերելը, իսկ Բոնին շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է: Մենք ուրախ ենք, որ նա միացավ մեր թիմին, քանի որ նա շատ գոլեր է խփում,- Միչուի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: