Հարձակվող Միչուն հերթական անգամ հավաստիացրել է, որ նվիրված է «Սուոնսիին» և չի ցանկանում մտածել այլ ակումբների մասին:
Վերջերս իսպանացի ռմբարկուն, որն արդեն 15 գնդակ է խփել Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում, նոր պայմանագիր կնքեց «Սուոնսիի» հետ:
-Ես երջանիկ եմ ակումբում: Եթե մենք հաղթենք Լիգայի գավաթի եզրափակիչը, ապա դուրս կգանք Եվրոպա, և այդ ժամանակ ես շատ երջանիկ կլինեմ: Ես չեմ մտածում այլ ակումբի մասին: Չգիտեմ, թե ինչքան ժամանակ հանդես կգամ «Սուոնսիում», սակայն հենց հիմա այստեղ ես հաճույք եմ ստանում խաղից,- հայտնել է Միչուն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: