«Սուոնսիի» հարձակվող Միչուն «Ռեդինգի» հետ խաղում վնասվածք է ստացել: Առայժմ տեղեկություն չկա, թե ինչքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար:
Իսպանացին, ով Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է 13 գնդակ, նախորդ խաղում փոխարինվեց:
Հաղորդվում է, որ իսպանացին բաց կթողնի «Ֆուլհեմի» հետ խաղը:
-Ամեն ինչ պարզ կդառնա բուժզննումից հետո: Դեռևս պարզ չէ` նա կմասնակցի հաջորդ խաղին թե ոչ: Դրա համար պետք է սպասել 24 ժամ: Հուսով եմ ամեն ինչ այդքան վատ չի,- ասել է Լաուդրուպը: Sky Sports