«Սուոնսի Սիթիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ այս մրցաշրջանի ցուցադրած հաջողությունը կրկնելն իր ակումբի համար գործնականում անհնարին է:
«Լիբերթիում» իր առաջին մրցաշրջանում դանիացի մարզիչը ոչ միայն կարողացավ «կարապներին» պահել մրցաշարային աղյուսակի միջնամասում, այլ նաև նրա հետ նվաճեց Լիգայի գավաթը:
-Հնարավոր չէ մշտապես առաջ գնալ: Երբեմն դժվար է անգամ պահել ձեռքբերածը: Կարծում եմ՝ մենք հաջորդ մրցաշրջանում չենք կարողանա ևս մեկ տիտղոս նվաճել, որովհետև դա շատ բարդ կլինի:
Հաջորդ մրցաշրջանում ավելի դժվար է լինելու, քանի որ մրցաշարային աղյուսակում մեզնից ցածր գտնվող թիմերը ուժեղացնելու են իրենց կազմերը,- ասել է Լաուդրուպը: Sky Sports