«Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը կարծում է, որ Քաթարում անցկացվող աշխարհի առաջնության մյուս թիմերը պետք է վախենան անգլիացիներից։
Հաղթելով B խմբում՝ Անգլիան դուրս եկավ 2022 թվականի աշխարհի առաջնության 16-րդ փուլ, որտեղ նրանք այժմ կխաղան Սենեգալի դեմ, սակայն Ռայսի հավակնությունները շատ ավելի հեռուն են գնում։
Դեքլանը ցանկանում է հաղթել մրցաշարում և հավասարվել մյուս էլիտար հավաքականներին:
«Մյուս թիմերը կնայեն մեզ և մեր խաղացողների վարպետությանը, և ինչո՞ւ նրանք չպետք է վախենան մեզանից: Եթե նայեք մեր հարձակման գիծը, ապա կտեսնեք համաշխարհային մակարդակի խաղացողների: Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր նվաճել են ամենամեծ գավաթները»:
«Մենք այստեղ լավագույն թիմերից մեկն ենք, և մենք պետք է դա ապացուցենք խաղադաշտում: Ֆրանսիայի պես թիմերը հաղթել են աշխարհի առաջնությունում՝ դա անելով հետևողականորեն: Այժմ մենք ցանկանում ենք փոխել դա»:
«Մենք ցանկանում ենք ապացուցել, որ արժանի ենք նրանց թվում լինելուն: Մենք այստեղ չենք, որպեսզի բավարարվենք 1/8 եզրափակչին մասնակցելով: Մենք ցանկանում ենք մինչև վերջ գնալ», – Ռայսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: