Այս մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլը» հրաժեշտ կտա եզրային նետումների մարզիչ Թոմաս Գրոնեմարկին։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 2018/19 մրցաշրջանի սկզբում բերեց Գրոնեմարկին այն բանից հետո, երբ պարզեց, որ իր թիմը շատ հաճախ է կորցնում գնդակը եզրային նետումներից հետո։
Այդ ժամանակից ի վեր «Լիվերպուլի» համագործակցությունը Գրոնեմարկի հետ չի դադարել, թեև դանիացի մասնագետը չդարձավ Կլոպի շտաբի մի մասը՝ միաժամանկ աշխատելով մի քանի այլ ակումբների հետ, ինչպիսիք են «Այաքսը», «Տուլուզը» և «Ֆիլադելֆիա Յունիոնը» MLS-ից:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ «Լիվերպուլը» զգալիորեն առաջադիմել է խաղի այս առումով, և նետումները դարձել են ուժեղ զենք Կլոպի թիմի համար Չեմպիոնների լիգայում և ԱՊԼ-ում հաղթանակներ տանելու ճանապարհին:
Այնուամենայնիվ, Liverpool Echo-ն այժմ հայտնում է, որ «Լիվերպուլը» հրաժեշտ է տալիս Գրոնեմարկին այս մրցաշրջանի ավարտից հետո: Կլոպը ծրագրում է շարունակել աշխատել խաղի այս բաղադրիչի վրա մարզումների ժամանակ, բայց իր անձնակազմից որևէ մեկի հսկողության ներքո։