«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն կկարողանա իր թիմին օգնել մրցաշրջանի վերջին երկու խաղերում՝ չնայած «Էվերթոնի» դեմ շաբաթ օրը կայացած խաղում ստիպված փոխարինմանը:
Իվուարցի ֆուտբոլիստը մեծ ներդրում ունեցավ «Գուդիսոն Պարկում» տարած հաղթանակի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում նա ստիպված փոխարինվեց: Ի ուրախություն «Սիթիի» և հենց Տուրեի, նրա մոտ ամեն ինչ կարգին է և նա կրկին պատրաստ է օգնել «քաղաքայիններին», ովքեր շատ մոտ են Պրեմիեր Լիգայի չեմպիոնությանը:
-Շատ կարևոր էր, որ ինձ փոխարինեցին: Դժվար էր «Լիվերպուլի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո այդքան կարճ ժամանակում ապաքինվել: Այժմ ես ինձ լավ եմ զգում,- «Սիթիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Տուրեն: