«Մանչեսթեր Սիթիի» 30-ամյա կիսապաշտպան Յայա Տուրեն BBC-ի վարկածով ճանաչվել է 2013թ-ի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ:
Կոտ դը Իվուարի հավաքականի ֆուտբոլիստն այս մրցանակին է առաջադրվում վերջին 5 տարիներին, սակայն միայն հինգերորդ փորձը նրան բերեց այս մրցանակը: Տուրեից բացի այս կոչմանը հավակնում էին նաև Պեր-Էմերիկ Օբամեյանգը, Վիկտոր Մոզեսը, Ջոն Օբի Միկելը և Ջոնաթան Պիտրոյպան:
-Վերջին 5 տարում ես թեկնածուների թվում էի, սակայն միայն այս անգամ արժանացա այս կոչմանը:
Սա ուղղակի ֆանտաստիկ է, քանի որ առաջ չեն եղել այնպիսի աֆրիկացի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Օբամեյանգը, Պիտրոյպան, Միկելը, Մոզեսը, Կալուն, Ժերվինյոն․․․ Մենք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենք:
Աֆրիկյան ֆուտբոլը գնալով ավելի լավն է դառնում և դա շատ կարևոր է ինձ համար,- ասել է Յայան: