«Լիվերպուլում» հավասարապես կան և երիտասարդ, և փորձառու ֆուտբոլիստներ և այս տեսանկյունից ակումբը լավագույնն է Պրեմիեր Լիգայում: Նման կարծիք է հայտնել ակումբի գործադիր տնօրեն Յան Էյրը:
Սթիվեն Ջերարդի, Լուիս Սուարեսի և Ջեյմի Կարագերի կողքին կան նոր տաղանդներ Ռահիմ Ստերլինգի գլխավորությամբ: Եվ այս ծրագրով ըստ Էյրի ոչ մեկը չի կարող համեմատվել «Լիվերպուլի» հետ:
-Իհարկե, ակումբը պետք է առաջ ընթանա, որպեսզի գրավի և պահի համաշխարհային մակարդակի խաղացողների: Ակումբը պետք է ճիշտ հաշվարկ անի, և այս տեսանկյունից մենք լավագույնն ենք Պրեմիեր Լիգայում:
Ունենք խաղացողներ, ովքեր այստեղ հաջողության են հասել: Մենք ունենք երիտասարդ խաղացողներ, ովքեր փորձ են հավաքում և սովորում են իրենց վարպետ ընկերներից:
Կա Լուիս Սուարես, որը կարող էր հանդես գալ յուրաքանչյուր ակումբում, սակայն մեզ մոտ է խաղում: Մենք շարունակում ենք համալրել մեր ստեղծած խումբը և ուժեղացնել այն: Վերջերս ձեռք բերեցինք Սթարիջին, և արդեն արդյունքն ակնհայտ է:
Հնարավոր է` նոր ֆուտբոլիստներ հրավիրենք հունվարին կամ էլ չհրավիրենք: Մենք դեռ մտածում ենք այդ մասին: Կգնենք նոր ֆուտբոլիստի, եթե գործարքի բոլոր պայմաննները ձեռնտու լինեն,- հայտնել է Էյրը: Liverpool Echo