Այս շաբաթ «Չելսին» հրավիրել է «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանին Լոնդոն:
Մրցաշրջանի մնացած հատվածում Ֆրենկ Լեմպարդի նշանակմամբ «Չելսին» շարունակում է մշտական մարզչի պաշտոնի համար ամենահարմար թեկնածուի որոնումները:
Նագելսմանը, որը վերջերս հեռավել էր «Բավարիայից», սկզբում համարվում էր լոնդոնյան ակումբում թափուր պաշտոնի հիմնական ֆավորիտ:
Եվ ըստ Bild-ի՝ 35 ամյա գերմանացին այժմ ցանկացած օր կայցելի Անգլիայի մայրաքաղաք՝ «իր գաղափարները ներկայացնելու» «Չելսիի» ղեկավարներին։
Մեկ շաբաթից քիչ առաջ նման այցով Լոնդոն էր ժամանել Իսպանիայի և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան հաջողվել է լավ տպավորություն թողնել «կապույտների» ղեկավարության վրա։