«Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի ձեռքբերում չի կատարի։
Նախորդ գիշեր հայտնի դարձավ, որ «Յունայթեդը» պարտվում է «Լիվերպուլին» վինգեր Գոդի Գակպոյի համար մղվող պայքարում, ում «կարմիր սատանաները» մտադիր էին ձեռք բերել ակումբից հեռացած Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու համար։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Յունայթեդը» հունվարին ընդհանրապես որևէ մեկին չի գնի, քանի որ «կարմիր սատանաների» սեփականատեր հանդիսացող Գլեյզերների ընտանիքը վաճառում է ակումբը:
Գլեյզերների ընտանիքը հույս ունի ֆինանսական տարվա առաջին եռամսյակում շուրջ 6 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ գործարք կնքել, և «Յունայթեդի» կազմի ուժեղացումը նոր սեփականատերերի համար գլխացավանք կլինի:
Եթե «սատանաները» հունվարին ինչ-որ մեկին հրավիրեն, ապա միայն վարձավճարով։