«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» հետաքրքրված են «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանի ծառայություններով։
«Յունայթեդը» և «Չելսին» նոր հիմնական դարպասապահներ ձեռք բերեցին միայն անցած ամառ՝ ձեռք բերելով համապատասխանաբար Անդրե Օնանային և Ռոբերտ Սանչեսին։
47 միլիոն ֆունտով «Ինտերից» գնված Օնանան մի շարք սխալներ է թույլ տվել, ինչի պատճառով «Յունայթեդը» այժմ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու շեմին է: Բացի այդ, 27 ամյա կամերունցին կարող է մեկնել Աֆրիկայի գավաթի խաղարկությանը հաջորդ ամիս։
Սանչեսին «Չելսին» գնել է «Բրայթոնից» 25 միլիոն ֆունտով և մինչ այժմ նա ստաբիլություն ցույց չի տվել: 26 ամյա իսպանացին Պրեմիեր լիգայի 14 խաղում «կապույտների» կազմում բաց է թողել 22 գոլ՝ անառիկ պահելով իր դարպասները ընդամենը 3 անգամ:
Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, Պրեմիեր լիգայի երկու գրանդներն էլ հետաքրքրված են Մենյանով, ով աշխարհի լավագույն դարպասապահներից մեկի համբավ է ձեռք բերել «Միլանում», «Լիլում» և Ֆրանսիայի ազգային հավաքականում իր ցուցադրած խաղով:
«Միլանը» չի կարողանում երկարաձգել Մենյանի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը, ուստի 28 ամյա ֆրանսիացին հունվարին կարող է հասանելի լինել 60 միլիոն ֆունտ ստերլինգով:
Մենյանի համար մղվող պայքարի մյուս հավակնորդներից են Մյունխենի «Բավարիան» և «ՊՍԺ»-ն: