• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նաթան Քոլինսը դարձավ «Բրենտֆորդի» ֆուտբոլիստ

«Բրենտֆորդը» ավարտել է «Վուլվերհեմպտոնի» կենտրոնական պաշտպան Նաթան Քոլինսին ձեռքբերման գործընթացը:

Բժշկական հետազոտություն անցնելուց հետո Քոլինսը վեց տարվա պայմանագիր կնքեց «Բրենտֆորդի» հետ, որը ներառում է ակումբի նախաձեռնությամբ երկու տարով երկարաձգելու տարբերակ։

Այսպիսով, Քոլինաը անցած ամառ «Բերնլիից» 20,5 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո միայն մեկ մրցաշրջան անցկացրեց «գայլերի» մարզաշապիկով:

Մոլինյուում անցկացրած մեկ մրցաշրջանի ընթացքում 22 ամյա իռլանդացին 31 հանդիպում անցկացրեց՝ օգնելով «Վուլվերհեմպտոնին» Պրեմիեր լիգայում զբաղեցնել 13-րդ տեղը:

«Ես շատ գոհ եմ, որ մենք կարողացանք պայմանագիր կնքել Նաթանի հետ: Նա շատ տաղանդավոր կենտրոնական պաշտպան է և դեռ երիտասարդ է«:

«Նա շատ լավ որակներ ունի, որոնք մենք շատ ենք գնահատում: Նա սառնասրիտ պաշտպան է: Նրա հզոր զենքերից մեկը գլխով խաղն է, ինչը մեծ նշանակություն ունի Պրեմիեր լիգայում«:

«Ինձ դուր է գալիս նաև այն, թե ինչպես է նա վարվում գնդակի հետ: Նա կարող է գնդակով դուրս գալ պաշտպանությունից, և նա նաև սառնասրտություն ունի խաղարկության ժամանակ գրոհին ճիշտ շարունակություն տալու համար»:

«Նա իսկապես լավ բնավորություն ունի, և մենք գիտենք, որ բնավորությունն ամեն ինչ է: Նա կհամապատասխանի մեր մշակույթին, ես դրանում կասկած չունեմ: Ես Նաթանի մեջ ներուժ եմ տեսնում որպես առաջատար: Նա «Բրենտֆորդի» կատարյալ խաղացողն է՝ քաղցած, հավակնոտ և պատրաստակամ սովորել»,- ասել է «մեղուների» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը։

Հետաքրքիր փաստեր