«Նապոլին» պատրաստվում է Մորգան Շնայդերլինի տրանսֆերի համար առաջարկություն անել «Սաութհեմպտոնին»:
Օրեր առաջ Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հայտարարեց «Սեյնտ Մերիից» հեռանալու մտադրության մասին: Մորգանին ցանկանում էին գնել «Արսենալը» և «Տոտտենհեմը», սակայն այժմ մեծ է հավանականությունը, որ այս ամռանը Շնայդերլինը կլքի Պրեմիեր Լիգան:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Նապոլին» պատրաստվում է Շնայդերլինի համար առաջարկել 12 մլն եվրո (9.6 մլն ֆունտ) և 30-ամյա հարձակվող Գորան Պանդեվին: