«Նյուքասլը» հետաքրքրված է «Բարսելոնայի» վինգեր Ֆեռան Տոռեսի ծառայություններով:
Այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում չորրորդ տեղը զբաղեցնելուց հետո «Նյուքասլը» այժմ ձգտում է ուժեղացնել իր կազմը Չեմպիոնների լիգային մասնակցելու համար: Ինչպես նշում է Daily Mail-ը, 23 ամյա Տոռեսը գտնվում է «կաչաղակների» ռադարներում։
«Բարսելոնան» դեռևս գտնվում է հսկայական ֆինանսական խնդիրների մեջ, և Տոռեսը այն մի քանի խաղացողներից է, ում կատալոնական ակումբը պատրաստ է զոհաբերել:
Արդեն 40 մլն ֆունտ ստանալով Ժորդի Ալբայից և Սերխիո Բուսկետսից՝ Բարսելոնան պետք է փորձի ձեռք բերել ևս 160 մլն ֆունտ, որպեսզի համապատասխանի Լա Լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին:
Բացի Տոռեսից, ով իր կարիերայի սկզբում մեկուկես մրցաշրջան է անցկացրել «Մանչեսթեր Սիթիում», «Բարսելոնան» պատրաստ է առաջարկներ լսել նաև «Լիդսի» նախկին վինգեր Ռաֆինյայի համար: