«Նյուքասլը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել իր վինգեր Ալան Սեն-Մաքսիմենին։
Այս մրցաշրջանում Սեն-Մաքսիմենը հաստատուն տեղ չունի «Նյուքասլի» մեկնարկային կազմում, քանի որ Պրեմիեր լիգայի մեկնարկային կազմում անցկացրել է ընդամենը 11 հանդիպում:
Դեռևս հունվարին գնելով Էնթոնի Գորդանին «Էվերթոնից»՝ «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն այժմ պատրաստ է հրաժարվել Սեն-Մաքսիմենի ծառայություններից: Ըստ talkSPORT-ի՝ Ալանի վաճառքը կօգնի «կաչաղակներին» համալրել իրենց տրանսֆերային բյուջեն ամառվա համար:
«Նյուքասլը» ստիպված է սահմանափակել իր ծախսերը ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով, մինչդեռ 26 ամյա ֆրանսիացին իր ծաղկուն շրջանում է և կարող է լավ գումար բերել «կաչաղակներին»:
Ըստ talkSPORT-ի՝ Հաուն այս ամառ կկարողանա ծախսել միայն 20-25 մլն ֆունտ ստեռլինգ՝ գումարած գործող խաղացողների վաճառքից ստացված ողջ հասույթը: