• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նոր ռեկորդ Պրեմիեր Լիգայից

Պրեմիեր լիգայի ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ծախսերի նոր ռեկորդ են սահմանել՝ 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգ ներդնելով նոր խաղացողներ ձեռք բերելու համար:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2017 թվականի ամռանը, երբ անգլիական բարձրագույն խմբի ակումբները ծախսեցին 1,4 միլիոն ֆունտ ստեռլինգ:

1,5 միլիարդ ֆունտ ստերլինգը վերջնական չէ և, անշուշտ, կբարձրանա, քանի որ Պրեմիեր լիգայի տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 1-ին:

2021 թվականին, օրինակ, Պրեմիեր լիգայի ակումբների ծախսերն այս փուլում կազմել են 895 միլիոն ֆունտ և ի վերջո հասել 1,1 միլիարդ ֆունտի:

«Ծախսերի ռեկորդային մակարդակը, որը մենք տեսել ենք մինչ այժմ այս ամառ, վկայում են Պրեմիեր լիգայի ակումբային բիզնես մոդելների հետկորոնավիրուսային վերականգնման մասին»:

«Չնայած դա հուսադրող է, բայց ակումբների համար կարևոր է մնալ պատասխանատու և դիմացկուն», – Deloitte-ի ներկայացուցիչ Քրիս Վուդի խոսքերն է մեջբերում BBC-ն: