Նորվեգիայի ազգային հավաքականի և «Մոլդեի» կենտրոնական պաշտպան Վեգարդ Ֆորրենը մեկշաբաթյա զննում կանցնի «Լիվերպուլում»:
24-ամյա Ֆորրենը երկուշաբթի մեկնել է մառախլապատ Ալբիոն, իսկ այսօր արդեն կանցկացնի իր առաջին մարզումը Բրենդան Ռոջերսի թիմի հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Շաբաթվա ընթացքում «մերսիսայդցիներն» արդեն որոշում կկայացնեն` սկսել բանակցությունները «Մոլդեի» հետ Ֆորրենին գնելու համար թե ոչ: Նորվեգացու տրանսֆերը գնահատվում է 4 մլն ֆունտ:
Հայտնի է, որ Վեգարդի ծառայություններով հետաքրքրված են նաև «Սաութհեմպտոնն» ու «Ռեդինգը»: Ավելի վաղ նրանով հետաքրքրվում էր նաև «Էվերթոնը»:
Ըստ աղբյուրի` Բրենդան Ռոջերսը փնտրում է կենտրոնական պաշտպանի, որպեսզի իր խաղացող Սեբաստյան Քոաթեսին վարձավճարով հանձնի այլ ակումբի խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով: