Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նորվիչ Սիթիին»:
Թիմ Շերվուդի սաներն անակնկալ պարտություն կրեցին դաշտի տերերից: Հանդիպման միակ գոլը 47-րդ րոպեին խփեց Ռոբերտ Սնոդգրասը:
Այս խաղից հետո «Նորվիչը» բարձրացավ 14-րդ հորիզոնական, իսկ «Տոտտենհեմը» կշարունակի զբաղեցնել 5-րդ հորիզոնականը:
Գոլ. Սնոդգրաս՝ 47ր: