«Նորվիչը» դիմել է «Լիվերպուլին»՝ կիսապաշտպան Ջոնջո Շելվիին ձեռք բերելու հարցով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Անցած մրցաշրջանից հետո էլ 21-ամյա Շելվին չի ազատվել «կարմիրների» պահեստային խաղացողի կարգավիճակից և հազվադեպ էր հայտնվում թիմի մեկնարկային կազմում: Ակնհայտ է, որ նրա ապագան «Էնֆիլդում» հարցականի տակ է:
Աղբյուրի համաձայն, նոր մրցաշրջանում իր կազմն ուժեղացնելու համար «Նորվիչն» արդեն դիմել է «Լիվերպուլին»՝ Ջոնջոյին գնելու համար: Ակնկալվում է, որ լիվերպուլյան ակումբը ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ 5-8 մլն ֆունտ:
Հավելենք, որ ներկա պահին Շելվին գտնվում է Անգլիայի երիտասարդական հավաքականի տրամադրության տակ, որը մասնակցում է Եվրոպայի իր հասակակիցների առաջնությունում: