Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում գործող չեմպիոնը հյուրընկալվեց մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում գտնվող «Ուիգան Ատլետիկին»: Մանչինիի սաները անարդյունավետ անցկացրին առաջին խաղակեսը: Երկորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան Մարիո Բալոտելլին և Ջեյմս Միլները: Խաղն ավարտվեց 0:2 հաշվով:
«Մանչեսթեր Սիթին» պահպանեց մեկ միավորի տարբերությունը «Մանչեսթեր Յունայթեդից»: