Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվեց 17-րդ հորիզոնականում գտնվող «Ուիգան Ատլետիկին»:
«Կարմիրները» ոչ մի խնդիր չունեցան այս խաղում և 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ուիգանի» դարպասը:
Խաղի հաշիվը 2-րդ րոպեին բացեց Ստյուարտ Դաունինգը, որից հետո եկավ Լուիս Սուարեսի աստղային ժամը: Ուրուգվայցին դարձավ խաղի հերոսը՝ իր հաշվին հետ-տրիկ գրանցելով:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» բարձրացավ 7-րդ հորիզոնական:
Գոլեր. Դաունինգ՝ 2ր, Սուարես՝ 18ր, 34ր, 49ր