Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» հյուրընկալվեց մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականում գտնվող «Ուիգան Ատլետիկին»:
«Ուիգանը» այս խաղում ուժեղ գտնվեց և կարողացավ 3 միավոր վաստակել: Տանտերերից 18-րդ րոպեին հաշիվը բացեց Ժան Բոսեժուրը, իսկ խաղի վերջին րոպեին Արունա Կոնեն հաղթանակ պարգևեց «Ուիգանին»: Հյուրերից գոլի հեղինակ դարձավ Դավիդե Սանտոնը:
Գոլեր. Բոսեժուր՝ 18ր, Սանտոն՝ 72ր, Կոնե՝ 90ր