«Ուեմբլի» մարզադաշտում տեղի ունեցավ Անգլիայի գավաթի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» և «Ուիգան Ատլետիկը»:
Հանդիպման միակ գնդակը խաղի վերջին րոպեին խփեց Բեն Ուոթսոնը՝ հաղթանակ պարգևելով հյուրերին:
«Ուիգանը» իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց Անգլիայի գավաթը:
Գոլ. Ուոթսոն՝ 90ր
Հեռացում. Սաբալետա՝ 84ր