Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր առաջնության հայտնություն «Ուոթֆորդին»։
Դաշտի տերերն արժանի պայքար մղեցին «քաղաքայինների» դեմ և մինչև 82-րդ րոպեն առջևում էին հաշվի մեջ, սակայն երկու րոպեի ընթացքում հյուրերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը, ապա խփել հաղթական գնդակը։
Ալեքսանդր Կոլարովի ինքնագոլից հետո գոլեր խփեցին Յայա Տուրեն և Սերխիո Ագուերոն։
Այս հաղթանակից հետո Մանուել Պելեգրինիի թիմը՝ վաստակած 39 միավորով կշարունակի զբաղեցնել երրորդ հորիզոնականը։
Գոլեր․ Կոլարով՝ 55ր (ինքն․), Տուրե՝ 82ր, Ագուերո՝ 84ր։