• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուոլկոտը կարող է մասնակցել հյուսիսլոնդոնյան դերբիին

Թեո ՈւոլկոտԾանր վնասվածքից հետո «Արսենալի» կիսապաշտպան Թեո Ուոլկոտի վերադարձը կարող է լինել «Տոտտենհեմի» դեմ սեպտեմբերին կայանալիք դերբիին:

Հիշեցնենք, որ այս երկու թիմերի վերջին հանդիպման ժամանակ Թեոն ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացավ, ինչի պատճառով բաց թողեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունը:

Այս ամսվա վերջին 25-ամյա անգլիացին պետք է վերադառնա ամբողջական ծրագրով մարզումներին: Այդ պարագայում նա լավ հնարավորություն կունենա մասնակցելու սեպտեմբերի 27-ի խաղին, երբ «Էմիրեյթսը» կհյուրընկալի իր սկզբունքային մրցակցին:

-Նախատեսված է, որ Ուոլկոտը թիմ կվերադառնա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին: Նա լավ է աշխատում, սակայն դեռ ամբողջությամբ պատրաստ չէ,- ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: ESPN

Հետաքրքիր փաստեր