Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր «Տոտտենհեմին»։
Լոնդոնյան դերբիում ավելի ուժեղ էին սպիտակները, որոնք կամային հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին Ուգո Լյորիսի սխալից հետո գլխի հարվածով բացեց Ալվարո Մորատան։ Պատասխան գնդակը խփեց Քրիստիան Էրիկսենը, իսկ հյուրերին իր դուբլով հաղթանակ պարգևեց Պրեմիեր Լիգայում իր 100-րդ հանդիպումն անցկացնող Դելե Ալին։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 64 միավորով կշարունակի մնալ 4-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Մորատա՝ 30ր, Էրիկսեն՝ 45+1ր, Ալի՝ 62ր, 66ր։