«Չելսին» պատրաստ է իր հարձակվող Կայ Հավերցին բաց թողնել Մադրիդի «Ռեալ»:
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» հայտարարել էր Կարիմ Բենզեմայից բաժանվելու մասին, և այժմ իսպանական գրանդին ևս մեկ հարձակվող է անհրաժեշտ։
«Տոտտենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնի անունը կապվում է Մադրիդ տեղափոխվելու հետ, սակայն տեղափոխությունը չափազանց բարդ և թանկ է թվում:
Մադրիդի «Ռեալի» համար շատ ավելի իրատեսական թիրախ է Հավերցը, իսկ Sky Sport Germany-ն պնդում է , որ «ազնվականները» պատրաստ են բաժանվել 23 ամյա գերմանացուց:
«Չելսին» վստահ չէ Հավերցի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, որի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, և եթե «Ռեալը» Կայի համար առաջարկի 50-60 միլիոն եվրո (43-52 միլիոն ֆունտ), «կապույտները» դժվար թե կարողանան հրաժարվել:
Ճիշտ է, «Ռեալի» և «Չելսիի» միջև առարկայական բանակցություններ դեռ չկան։