Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնային»:
Մանուել Պելեգրինիի սաները հյուրերին զիջեցին 0:2 հաշվով՝ պատասխան խաղից առաջ հայտնվելով բարդ իրավիճակում: Խաղի ելքը վճռվեց 53-րդ րոպեին, երբ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Մարտին Դեմիկելիսը և «Սիթիի» դարպասին 11 մետրանոց նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին: Խաղավարտից րոպեներ առաջ էլ հաշիվը կրկնապատկեց Դանի Ալվեսը:
Ավելացնենք, որ պատասխան խաղը տեղի կունենա մարտի 12-ին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում:
Գոլեր. Մեսսի՝ 54ր (11մ), Ալվես՝ 88ր:
Հեռացում. Դեմիկելիս՝ 53ր: