Այսօր Չեմպիոնների Լիգայի D խմբում «Մանչեսթեր Սիթին» պատասխան խաղն անցկացրեց ռուսական «ԲԿՄԱ»-ի հետ:
«Քաղաքայինները» ոչ մի խնդիր չունեցան հյուրերի հետ և կարողացան հաղթել 5:2 հաշվով: Մանչեսթերյան ակումբից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալվարո Նեգրեդոն, իսկ Սերխիո Ագուերոն դուբլ ձևակերպեց: Մոսկովյան ակումբի երկու գոլերն էլ իր հաշվին գրանցեց Սեյդու Դումբիան:
Գոլեր․ Ագուերո՝ 3ր (11մ), 20ր, Նեգրեդո՝ 30ր, 51ր, 90ր, Դումբիա՝ 45ր, 72ր (11մ)