Երեկ կայացան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղերը։ «Արսենալը» հյուրընկալվել էր շվեյցարիական «Բազելին», «Սիթիի» մրցակիցը շոտլանդական «Սելթիկն» էր։
«Զինագործները» 1-4 հաշվով ջախջախեցին դաշտի տերերին և առաջին տեղով դուրս եկան առաջնության 1/8 եզրափակիչ։
«Սիթին», ինչպես առաջին, այնպես էլ պատասխան խաղում չկարողացավ հաղթել «Սելթիկին»։ Գրանցվեց 1։1 արդյունքը։ Պեպ Գվարդիոլայի թիմը երկրորդ տեղով դուրս եկավ C խմբից։
Բազել 1-4 Արսենալ
Գոլեր․Պերես՝ 8ր, 16ր, 47ր, Իվոբի՝ 53ր, Դումբիա՝ 78ր։
Մանչեսթեր Սիթի 1-1 Սելթիկ
Գոլեր․ Ռոբերտս՝ 4ր, Իհեանաչո՝ 8ր։