Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։
«Էնֆիլդում» թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «կարմիրների» 3-0 հաշվով հաղթանակով։ Այս անգամ էլ ավելի ուժեղ էին մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները, որոնք կամային հաղթանակ տարան։
Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացեց Գաբրիել Ժեսուսը։ Երկրորդ խաղակեսում նախ Մոհամեդ Սալահը վերականգնեց հաշվի հավասարությունը, ապա Ռոբերտո Ֆիրմինոն խփեց հյուրերի հաղթական գնդակը։
Երկու խաղերի արդյունքում «Լիվերպուլը» հաղթեց 5-1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Գոլեր․ Ժեզուս՝ 2ր, Սալահ՝ 56ր, Ֆիրմինո՝ 77ր։