«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Պաբլո Սաբալետան չորս տարով երկարաձգել է պայմանագիրը «քաղաքայինների» հետ:
Պաբլոն «Սիթիում» է 2008թ-ից: Այդ պահից նա մանչեսթերյան ակումբում մասնակցել է 175 հանդիպման: «Սիթիի» հետ նա հաղթել է Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը, իսկ նախորդ տարի ճանաչվեց իր թիմի լավագույն ֆուտբոլիստը:
Ակնհայտ է, որ «Սիթիի» նոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեծ հույսեր է կապում 28-ամյա արգենտինացու հետ:
-Ես այստեղ եմ արդեն հինգ տարի և ինձ զգում եմ ինչպես տանը: Պայմանագրի երկարաձգումը ինձ շատ ուրախացրեց: Ես սիրում եմ «Սիթին» և Պրեմիեր Լիգան,- ասել է Սաբալետան: