«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնոից։
Վիեյրան «Փելեսում» է 2021 թվականի ամռանից՝ նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում զբաղեցնելով 12-րդ տեղը։
Այնուամենայնիվ, «արծիվները» այժմ երկարատև անհաջողությունների շարք են գրանցում՝ 2023 թվականին Պրեմիեր լիգայում չունենալով ոչ մի հաղթանակ, նրանք գտնվում են աղյուսակի 12-րդ հորիզոնականում:
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, «Փելեսի» ղեկավարները մտավախություն ունեն, որ իրենց ակումբը ներքաշվելու է գոյատևման պայքարի մեջ, և այդ պատճառով մտածում են Վիեյրայից բաժանվելու մասին:
Հաջորդ երեք հանդիպումներում «արծիվները» կհանդիպեն գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», «Բրայթոնին» և Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալին», և այս դիմակայություններում կարող է որոշվել Վիեյրայի ճակատագիրը: