• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պարտին վերսկսել է մարզումները

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պատրին վերսկսել է մարզումները երեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Լենսի» դեմ կայանալիք խաղից առաջ։

Նոր մրցաշրջանը սկսելով որպես աջ պաշտպան՝ Պարտին դուրս է մնացել «Արսենալի» կազմից օգոստոսի վերջին «Ֆուլհեմի» դեմ խաղից (2-2) հետո:

Պարտիի բացակայությունը կապված է աճուկի վնասվածքի հետ, որը նա ստացել էր «զինագործների» հիմնական թիմի մարզման ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ:

Բացի «Յունայթեդի» դեմ տարած հաղթանակից, Պարտին բաց թողեց նաև «Էվերթոնի», «ՊՍՎ»-ի, «Տոտտենհեմի», «Բրենտֆորդի» և «Բորնմուտի» դեմ հանդիպումները, սակայն 30 ամյա գանացին այժմ մարզվում է ընդհանուր խմբի հետ։

Տեսականորեն, Պարտին կարող է երեքշաբթի օրը խաղալ «Լենսի» դեմ, սակայն Daily Mirror-ը ակնկալում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կպահի Թոմասին հաջորդ կիրակի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման համար:

Երկուշաբթի օրը «Արսենալի» մարզմանը ներկա էին նաև Բուկայո Սական և Գաբրիել Ժեսուսը, ովքեր առողջական խնդիրներ ունեցան անցյալ տուրում «Բորնմուտի» դեմ խաղի ժամանակ, սակայն Գաբրիել Մարտինելին դեռ չի վերադարձել:

Հետաքրքիր փաստեր