«Արսենալի» հետ խաղից հետո, որն ավարտվեց 2:2 հաշվով, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին քննադատել է խաղը սպասարկող մրցավար Մարկ Կլատենբուրգին:
«Քաղաքայինների» մարզչի կարծիքով, «զինագործների» երկու գոլերն էլ գրանցվեցին կանոնների խախտմամբ: Պելեգրինին անգամ միտումնավորություն է տեսնում «Սիթիի» խաղերի ժամանակ Կլատենբուրգի կողմնապահության մեջ:
-Նրաց երկու գոլերն էլ կանոնների խախտմամբ խփվեցին: Առաջին գոլի ժամանակ Ուիլշերը խախտեց կանոններն Ագուերոյի նկատմամբ: Երկրորդ գոլի ժամանակ Ուելբեքը հրեց Կոմպանիին և դա նկատելի էր:
Նաև մենք պետք է 11 մետրանոց հարվածի իրավունք ստանայինք, երբ գնդակը տուգանային հրապարակում երկու անգամ դիպավ Ուիլշերի ձեռքին: Ես ոչ մի խնդիր չունեմ Կլատենբուրգի հետ, սակայն նա այսօր վատ խաղ անցկացրեց, ինչպես որ անցկացրեց խաղը «Լիվերպուլի» հետ (նախորդ մրցաշրջանում),- BT Sport-ի եթերում ասել է Պելեգրինին: