«Նորվիչ Սիթիի» վինգեր Էնթոնի Պիլկինթոնը, ով «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում հաղթանակ պարգևեց իր թիմին, կարծում է, որ իրենք արտասովոր ոչինչ չեն արել:
-Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ, առավել ևս որ այդ գոլը հաղթանակ պարգևեց մեզ: Անցած մրցաշրջանում մենք հաջող էինք խաղում, սակայն չէինք կարողանում հաղթել առաջատարներին: Իսկ այս մրցաշրջանում մենք արդեն հաղթել ենք «Արսենալին», «Տոտենհեմին» և «Մանչեսթեր Յունայթեդին»: Մենք միշտ վստահ ենք եղել, որ կարող ենք հաղթել գրանդ ակումբներին,- ասել է Պիլկինթոնը: