«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բացատրել է, թե ինչու է իր ներկայիս աշխատանքն ավելի բարդ, քան «Տոտտենհեմում»։
Պոչետինոն մեծ հաջողությունների է հասել «Տոտտենհեմի» հետ՝ չորս անգամ ավարտելով մրցաշրջանը Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում և հասնելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Մաուրիսիոյի խոսքերով, իրեն օգնեց այն հանգամանքը, որ «Տոտտենհեմում» կազմի երիտասարդացումն տեղի ունեցավ աստիճանաբար, և երիտասարդները հնարավորություն ունեցան աշխատել ավելի փորձառու խաղացողների հետ, մինչդեռ «Չելսիում» չկար սերունդների նման տարբերություն:
«Կկրկնվեմ, դժվար է համեմատել, քանի որ (Տոտտենհեմ) մենք եկանք Մոդրիչի և Բեյլի հեռանալուց մեկ տարի առաջ: Նրանք մեծ գումարներ ծախսեցին խաղացողների վրա (Մոդրիչին և Բեյլին փոխարինելու համար) և սկսեցին երիտասարդեցնելու նախագիծը՝ հենվելով Հարի Քեյնի, Էրիկ Դայերի վրա: Դելե Ալի, Ռայան Մեյսոն, Նաբիլ Բենտալեբ և Սոն Հին Մին»:
«Այստեղ մեկնարկն ավելի բարդ էր, քանի որ սա երիտասարդ թիմ է, և ավելի դժվար է լավ խաղի տարբերակներ գտնելը»:
«Մենք ճնշում էինք գործադրում երիտասարդ խաղացողների վրա, որպեսզի նրանք ճիշտ խաղան: «Տոտտենհեմում» մենք փորձառու խաղացողներ ունեինք, և հետո որոշեցինք հրաժեշտ տալ նրանց, բայց երիտասարդ տղաները կարողացան աշխատել նրանց հետ մի քանի ամիս՝ չորս կամ հինգ ամիս, որն էլ օգնեց նրանց հասկանալ մեր խաղաոճը»։
«Այնուհետև, մի քանի ամիս անց, Հարի Քեյնի նման խաղացողները սկսեցին փայլել: Այսպիսով, այնտեղ այլ էր, և դժվար է համեմատել»:
«Իհարկե, «Չելսին» հետաքրքիր նախագիծ է, և մենք կգտնենք արդյունքի հասնելու ճանապարհը: Մենք լավ ենք խաղում, բայց մեզ պակասում են դրական արդյունքները», – Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: