Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» 15 մլն ֆունտի առաջարկ է պատրաստել «Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Յոհան Կաբայեի համար:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, Ֆրանսիայի չեմպիոնը հաճելիորեն զարմացած է Կաբայեի անգլիական երկու մրցաշրջաններով և այժմ կփորձի ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքները:
Հաղորդվում է, որ 27-ամյա կիսապաշտպանին կառաջարկվի չորս տարվա պայմանագիր՝ շաբաթական 120 հզր ֆունտ աշխատավարձով: Բացի այդ, Կաբայեն կկարողանա խաղալ Չեմպիոնների Լիգայում, ինչն իր ներկայիս ակումբի հետ անհնար է:
Ֆրանսիական ակումբի միակ խդնիրը գլխավոր մարզիչն է: Ինչպես հայտնի է, ներկայիս մարզիչ Կարլո Անչելոտին կարող է տեղափոխվել «Մադրիդի Ռեալ»: