ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակը, որում ընդամենը 5 ֆուտբոլիստներ են ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգան:
Լավագույնների շարքում են Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Ռոբին վան Պերսին, «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն, «Լիվերպուլի» ռմբարկու Լուիս Սուարեսը և «Արսենալի» նորեկ Մեսութ Օզիլը:
Հիշեցնենք, որ վերջին չորս տարիներում «Ոսկե գնդակը» բաժին է հասել Լիոնել Մեսսիին: «Բարսելոնայի» աստղը նաև այս տարի կպայքարի այս տիտղոսի համար:
«Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակը․
Էդեն Ազար (Բելգիա / «Չելսի»), Գարեթ Բեյլ (Ուելս / «Ռեալ»), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա / «ՊՍԺ»), Անդրես Ինեստա (Իսպանիա / «Բարսելոնա»), Էդինսոն Կավանի (Ուրուգվայ / «ՊՍԺ»), Ֆիլիպ Լամ (Գերմանիա / «Բավարիա»), Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան / «Բորուսիա»”), Լիոնել Մեսսի (Արգենտինա / «Բարսելոնա»), Թոմաս Մյուլեր (Գերմանիա / «Բավարիա»), Նեյմար (Բրազիլիա / «Բարսելոնա»), Մանուել Նոյեր (Գերմանիա / «Բավարիա»), Մեսութ Օզիլ (Գերմանիա / «Արսենալ»), Ռոբին վան Պերսի (Նիդերլանդներ / «Մանչեսթեր Յունայթեդ»), Անդրեա Պիրլո (Իտալիա / «Յուվենտոսւ»), Ֆրանկ Ռիբերի Ֆրանսիա / «Բավարիա»), Արիեն Ռոբեն (Նիդերլանդներ / «Բավարիա»), Կրիշտինաու Ռոնալդու (Պորտուգալիա /«Ռեալ»), Լուիս Սուարես (Ուրուգվայ / «Լիվերպուլ»), Տիագո Սիլվա (Բրազիլիա /«ՊՍԺ»), Յայա Տուրե (Կոդ դը Իվուար / «Մանչեսթեր Սիթի»), Ռադամել Ֆալկաո (Կոլումիբիա / «Մոնակո»), Չավի (Իսպանիա / «Բարսելոնա»), Բաստիան Շվայնշտայգեր (Գերմանիա / «Բավարիա»):