«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն խոստովանել է, որ հնարավոր է ընթացիկ մրցաշրջանի ավարտին փոխի ակումբը:
Խփած ինը գնդակով Ջեկոն գլխավորում է «քաղաքայինների» ռմբարկուների ցուցակը: Չնայած դրան, Էդինը հիմնական կազմում տեղ գտնելու համար դժվարությունների է հանդիպում: Ռոբերտո Մանչինին ոչ միշտ է նրան խաղային ժամանակ տրամադրում:
26-ամյա բոսնիացին արդեն հայտնել է, որ իրեն չի գոհացնում «ջոկերի» կարգավիճակը և այդ իրավիճակը նրան կարող է ստիպել վերադառնալ Բունդեսլիգա:
-Ամեն ինչ հնարավոր է: Չեմ բացառում, որ ամռանը կհեռանամ Մանչեսթերից: Եթե անկեղծ, ապա չեմ մտածել հաջորդ ակումբի մասին, սակայն կցանկանամ վերդառնալ Գերմանիայի առաջնություն,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում Sunday Mirror-ը: