«Մանչեսթր Սիթիի» կիսապաշտպան Ջեյմս Միլները բաց կթողնի շաբաթ օրվա հանդիպումը. Ուիգան Ատլետիկի հետ խաղում նա վնասել էր ծունկը և այժմ ապաքինվում է: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:
-Ջեյմսը վաղվա խաղացանկից դուրս է: Մենք կանենք ամեն ինչ, որ նա պատրաստ լինի հաջորդ կիրակի կայանալիք «Յունայթեդի» հետ խաղի համար, բայց դեռ ոչինչ ասել չենք կարող,-ավելացրել է Մանչինին:
26-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը առաջիկա խաղերին կասկածի տակ է, սակայն ակումբի կարծիքով վնասվածքը լուրջ չէ: Միլները նոր էր վերադարձել խաղադաշտ և «Ուիգանի» դեմ խաղում խաղաց ընդամենը 20 րոպե:
-Մենք հիասթափված ենք, որովհետև Միլները լավ մարզավիճակում էր այդ պահին:
Մանչինին հույս հայտնեց, որ գոնե Բալոտելլին կսկսի ցուցադրել նախկին խաղը:
-Այժմ ես հույս ունեմ, որ նա կշարունակի գոլ խփել, որովհետև մենք դրա կարիքն ունենք,-նշել է ակումբի գլխավոր մարզիչը: