«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ ամեն ինչ արել է, իր հավաքածուն Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսով համալրելու համար:
«Կարմիրների» հետ Ջերարդը նվաճել է ակումբային մակարդակով գրեթե բոլոր հավանական տիտղոսները, սակայն Պրեմիեր Լիգայի չեմպիոնությունը այդպես էլ չի տրվել նրան: Եվ այժմ Ջերարդն իր առջև խնդիր է դրել վերջապես հաղթել ներքին առաջնությունում:
-Իհարկե ցավալի կլինի, եթե կարիերաս ավարտեմ առանց չեմպիոն դառնալու: Ես այս ակումբին նվիրվել եմ 18 տարեկանից և միշտ փորձել եմ օգնել հաղթել առաջնությունում: Ես դեռ հնարավորություն ունեմ և կշարունակեմ պայքարել այդ նպատակին հասնելու համար,- Ջերարդի խոսքերն է մեջբերում ESPN-ը: