«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Ջիբրիլ Սիսեն մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա Քաթարի «Ալ-Գարաֆ» ակումբում:
Սիսեն «Քուինս Պարկ Ռեյնջերս» էր տեղափոխվել 1 տարի առաջ «Լացիոյից» 4 մլն ֆունտով: Մինչև հիմա ֆուտբոլիստը 10 գնդակ է խփել, որից 4-ը այս մրցաշրջանում:
«ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը որոշեց ազատվել հարձակվողից, երբ որ սկսեց հետաքրքրվել Լոիկ Ռեմիի ծառայություններով:
31-ամյա ֆրանսիացին Քաթարում կանցկացնի մրցաշրջանի մնացած հատվածը: