«Սանդերլենդը» նկատելի առաջընթաց է ունեցել «Վալես Սերսֆիլդի» հետ Ջինո Պերուցիի տեղափոխության հարցում:
21-ամյա Պերուցին «Սերսֆիլդի» սան է և Արգենտինայի ազգային հավաքականում հասցրել է մասնակցել 4 հանդիպման: Շատ շուտով Ջինոն կմիանա Պաոլո Դի Կանիոյի թիմին:
-Բանակցությունները բավական կառուցողական են ընթանում,- TV Publica-ին տված հարցազրույցում ասել է «Սերսֆիլդի» փոխնախագահ Ժուլիո Բալդոմարը: