«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ջո Բարտոնը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Էվերթոն»:
Անցած մրցաշրջանն ամբողջությամբ 30-ամյա կիսապաշտպանն անցկացրել է «Մարսելում», սակայն տրանսֆերն ամբողջությամբ գնելը ֆրանսիական ակումբը չկարողացավ իրականացնել: Միևնույն ժամանակ Բարտոնը չի պատրաստվում մնալ «ՔՊՌ»-ում:
Ներկա պահին Ջոն զբաղված է նոր ակումբ փնտրելով: Իր գործակալն արդեն հանդիպել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին և հայտնել, որ Բարտոնը պատրաստ է ավելի ցածր աշխատավարձ ստանալ հանուն «Գուդիսոն Պարկ» տեղափոխվելուն:
-Ես խոսել եմ Ռոբերտոյի հետ, որպեսզի իմանամ, արդյոք նա կհետաքրքրվի Ջոյով: Ես նրան ասացի, որ Ջոն ցանկանում է «Էվերթոն» տեղափոխվել, և որ իրենց ակումբը միակն է, հանուն որի նա պատրաստ է գումար կորցնել,- գործակալ Վալի Մաքեյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: