«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ թիմի ավագ Ջորդան Հենդերսոնը ազդրի «լուրջ» վնասվածք է ստացել:
Նախորդ օրը «Լիվերպուլի» 2-1 հաշվով հաղթանակը «Նյուքասլի» դեմ ԱՊԼ-ում Հենդերսոնի համար ավարտվեց 71-րդ րոպեին:
Այժմ 32-ամյա անգլիացին հիվանդանոցում կմիանա «կարմիրների» կիսապաշտպաններ Տիագո Ալկանտարային, Նաբի Կեյտային և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին:
«Մենք մեկ այլ խնդիր ունենք, այս անգամ Հենդերսոնի հետ կապված, նա խաղադաշտը լքեց ազդրի հետին հատվածում անհարմարության պատճառով»:
«Իհարկե, Հենդերսոնի վնասվածքը չի հեշտացնում մեր կյանքը: Նրա վնասվածքը լուրջ է, այնքան, որ նա չկարողացավ շարունակել խաղը», – Կլոպի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: